Նրանք ընկերներ էին արդեն ութ տարի։Նրանց սիրո մասին չգիտեր ոչ-ոք։Գաղտնի էին նրանց հանդիպումները,նրաք ժպիտներ էին փոխանակում,բայց ոչ-ոք դա չէր նկատում։Մի օր նրանք գնացին զբոսնելու լավ եղանակ էր,բայց մի քանի ժամ հետո երկինքը լցվեց անձրևաբեր ամպերով։Հանկարծ այն պատռվեց և սկսեց անձրև գալ,սառը ուժգին քամին արմատահան էր անում երփներանգ ծաղիկները։Նրանք փախան,բայց արդեն ուշ էր տղան թոքերի բորբոքում էր ստացել մի քանի օր հետո նրան բարձր ջերմությամբ տեղափոխեցին հիվանդանոց։Նա պառկեց 3 ամիս։Աղջիկը ամեն օր այցելում էր նրան թարմ մրգեր բերում ու պատմում,թե ինչ է կատարվում համալսարանում։Տղան աղջկա շնորհիվ գիտեր ամենինչ։Բայց նրա առողջությունը գնալով վատանում էր։Մի գիշեր տղան արթնանաում է սրտի ուժգին ցավերից,հասկանալով,որ նա անդունդի եզրին է կանգնած վերցնում է գրիչն ու սկսում գրել։Հաջորդ առավոտյան նա չարթնացավ;Աղջկա երազում նա գրկել էր աղջկան ամուր-ամուր,բայց մի սև ամպ ետ քաշեծ տղային և աղջիկը վախից արթնացավ։Նա զգաց,որ գույժեր են սպասում նրան և վազեց հիվանդանոց,այնտեղ նրան տեղեկացրին տղայի մահվան մասին։
Աղջկա ոտքերը թուլացան,սիրտը կանգ առավ,ծնկները ծալվեցին և աղջկա աչքերից այտերն ի վար արցունքներ գլորվեցին։Նա լացում էր քանի որ կորցրել էր տղային,կորցրել էր իր կյանքի իմաստը։Աղջիկը հասկանում էր, որ չի կարող ապրել առանց տղայի,առանց նրա սրտի բաբախյունը զգալու։Նա պատրաստ էր մեռնել տղայի համար,կյանքը տալ միայն թե տղան ողջ լիներ,բայց արդեն ուշ էր։Բժիշկները աղջկան ետ են տանում տղայի դիակից ու հանձնում նամակը։Նա վերցնում է նամակը,բայց չի կարդում։Այլ գնում է մի բարձր շենքի տանիքին նստում ու սկսում հիշել թե ինչպիսի օրեր են անցկացրել նրանք տղայի հետ միասին,թե ինչքան երջանիկ են եղել իրար հետ ու ինչքան դժբախտ հիմա,երբ հեռու են իրարից։Երբ այլևս չեն տեսնի միմյանց։Բայց,ոչ․նրա մտքով մի բան անցավ,նրանք կարող են երջանիկ լինել իրար հետ՝ երկնքում։Աղջիկը կանգնում է,հաստատուն քայլերով շարժվում դեպի տանիքի եզրը,փակում աչքերը ու․․․․Նա լսում է տղայի ձայնը,որը ետ է կանչում նրան ախջիկը շրջվում է ու անմիջապես հայացքը գցում տղայի նամակի վրա։Ետ է վազում ու վերցնելով տղայի նամակը սկսում է կարդալ․
<Կյանքս,արևս գիտես հիմա ուշ գիշերով զարթնել եմ սրտիս ուժգին ցավից ու սկսել եմ գրել այս նամակը։Չէի հավատում․․․ կատարվեց։Հավատացի ու զգացի, թե ինչ է իրենից ներկայացնում սեր կոչվածը ։Առաջին ես իմ կյանքում,իմ սրտում,աչքերիս ու հայացքիս մեջ ու այդ բոլորը քեզ են պատկանում։Չեմ կարող ամբողջությամբ բացատրել իմ զգացմունքները,որովհետև,փորձելով բացատրել որևէ մեկը,հայտնվում եմ փակուղու մեջ ու չեմ կարողանում մյուսներին արդարացի պատասխան տալ։Մի խոսքով՝ ուզում էի քո կողքին արթնանայի,քաշեի մազերդ,որ դու վիճեիր իմ հետ բողոքեիր,որ ցավում է,ուզում էի,որ դու ինձ շատ-շատ երեխաներ նվիրեիր ուզում էի,որ բոլորս միասին ուրախանայինք․․․․տխրեինք։․Բայց մեզ բաժանեց այս հիմար հիվանդությունը։Հիմա երևի լացում ես,բայց սրբիր արցունքներդ ու հիշիր սիրելիս կյանքը դեռ առջևում է և եթե չես կյանքդ շարունակել,ուրեմն հանուն ինձ ապրիր ու ժպտա․ի կատար ածիր իմ երազանքները՝ եղիր երջանիկ։Դրա համար ես իմ սիրտը թողել եմ քեզ մոտ։Ապրիր և ես նայելով քեզ կժպտամ ու ժպիտս կլինի ավելի վառ քան արևի ճառագայթները ու կջերմացնի քո հոգին։Սիրում եմ քեզ աշխարհս>
Հեղինակ՝ Մակունց Մարինե։