понедельник, 5 января 2015 г.

Սիրող սրտեր

Աշոտն ու Մարին համադասարանցիներ էին։Մարին սիրում էր Աշոտին,իսկ Աշոտը անտեսում էր Մարիին։Եվ մի անգամ,երբ Աշոտն ու  Մարին իրենց ընկերների հետ սիրո տոնին գնացին քաղաք՝ պատահեց մի դժբախտություն ։Աշոտին քիչ էր մնում հարվածեր ավտոմեքենան,բայց Մարին հրեց Աշոտին և հարված իր վրա վերցրեց։Բոլորը հասան օգնության միայն Աշոտն էր,որ դեռ ապշած  էր և չէր հասկանում,թե ինչ է կատարվում իր շուրջը։Մարին մի քանի շաբաթ պառկեց  հիվանդանոցում ,բայց ոչ մի անգամ չտեսավ այն անձնավորությանը,որին նա այդքան շատ սպասում էր։Հետո Մարին իմացավ,որ Աշոտը այդ ամբողջ օրը անցկացրել է դուրսը՝ անձրևի տակ և ստացել է թոքերի բորբոքում։Նա պառկած էր կողքի  պալատում։Մարին դուրս է թռչում պալատից,բայց երբ բացում է դուռը իր առջև տեսնում է Աշոտին,ով ցանկանում էր մտնել Մարիի սենյակ։Աշոտը արդեն հասկացել էր որ սիրում է Մարիին իր կյանքից ավելի ու ծնկի իջնելով սիրո առաջարկություն է անում։Մի քանի ամիս հետո  նրանք ամուսնանում են։
Հեղինակ՝ Մակունց Մարինե։ 

Комментариев нет:

Отправить комментарий