Սիրում եմ անձրևը։Սիրում եմ նայել, թե ինչպես են անձրևի կաթիլները ընկնում։Ինձ մոտ այնպիսի զգացողություն է առաջանում կարծես երկինքը արտասվում է։Անձրևի բյուրեղյա կաթիլների հետ իջնում է նաև թախիծը և պարուրում իմ սիրտը,հոգին։Ես սկսում եմ հիշել,կարոտել,տխրել,սիրել և մի քանի վարկյաններ հետո այդ ամենը կորչում է ,որովհետև անձրևն ավարտվում է։Իմ սիրտը մեծ հանգստությամբ ընդունում է արևի ճառագայթները։Սիրում եմ դիտել անձրևի խաղը այն կարծես հասկանում է ինձ և վերջ տալիս հոգուս տառապանքներին;
Հեղինակ՝ Մակունց Մարինե։
Հեղինակ՝ Մակունց Մարինե։
Комментариев нет:
Отправить комментарий