четверг, 15 января 2015 г.

Նախաբան

և   Նրա հայացքը ուղղակի խենթացնում էր բոլոր տղաներին:Այդ կանաչ աչքերը,որոնց նայվածքից ոչ ոք չէր կարողանում փաղչել:Դրանք կարծես զմրուխտներ լինեին,երբ նայում ես այդ աչքերին անզգայանում ես ու սուզվում նրանց խորհրդավոր փայլի մեջ:Երբեք չեմ մոռանա այն սիրո պատմությունը,որը սկսվեց այդ աչքերի փայլի մոգական ուժի շնորհիվ:
Հեղինակ՝ Մակունց Մարինե

Նա քայլւմ էր կիսամերկ ծառուղով:Ոսկեզօծ տերևները կամաց-կամաց շորորալով օդի մեջ իջնում և նստում էին սառը գետնին;Նա քայլում էր դանդաղ ու տխուր․փնտրելով շրջապատում որևէ սրճարան,որտեղ կարելի էր թաքցնել ձեռքերը և ամբողջ էությունը,որոնք սառել էին աշնանային սառը եղանակից և սիրո պակասից;ԵՎ ահա նա գտավ մի սրճարան,մտավ և մի բաժակ տաք շոկոլադ;Քանի նա սպասում էր,թե,երբ կբերեն իր պատվերը նրան մոտեցավ մի շատ հաճելի պատանի։
—Կներեք կարելի է Ձեզ հետ նստել։
—Այո,խնդրեմ
Նա նստեց և սկսեց նայել ուղիղ աղջկա աչքերին;Նրա կանաչ աչքերին,որոնք ստիպել էին նրան սիրահարվել առաջին իսկ հայացքից։Աղջիկը՝,ով նայում էր պատուհանից դուրս,զգալով տղայի ջերմ հայացքը՝ կարմրեց։Տղան հասկացավ և նույնպես սկսեց նայել պատուհանից։ԵՎ հենց այդ ժամանակ բերեցին պատվերը։Աղջիկը զգաց այդքան սպասված ջերմությունը,հետո նա վեր կացավ և ցանկացավ գնալ,երբ տղան հարցրեց․
—Կներեք կարող եք ասել Զեր անունը;
—Լիկա
—Շատ հաճելի է։Լիկա կարելի է Ձեզ հետ զբոսնել։
Աղջիկը նույնպես վեր կացավ նրանք դուրս եկան սրճարանից և շարժվեցին դեպի մոտակա այգին։Նրանք զբոսնում էին իրար հետ ոչ մի խոսք չփոխանակելով,քանզի երկուս էլ ամաչում էին։Նրանք շատ գեղեցիկ զույգ կլինեին միասին։Տղան բարձրահասակ էր,ուներ խորաթափանց սև աչքեր և երկար ու գեղեցիկ թարթիչներ,ճաշակով էր հագնված,սանրվածքը ժամանակակից էր,մի խոսքով շատ գրավիչ պատանի էր։Աղջիկը ուներ կանաչ աչքեր,ալ շուրթեր,շագանակագույն երկար վարսեր։Բացի գրավիչ տեսքից նույնքան դյութական  ու քաղցր էր նրա ձայնը։Տղան վերջապես քաջություն հավաքեց,որպեսզի խոսի աղջկա հետ։
—Լիկա,Դուք շատ գեղեցիկ եք,կարծես հրեշտակ լինեք։
—Շնորհակալություն,բայց ես չեմ հասնի երկնային այդ էակի գեղեցկությանը։
Եվ նորից լռություն տիրեց,հանկարծ աղջկա բջջայինին զանգեցին։
—Ալո,մամ ինչ է պատահել։
—Աղջիկս հիմա բավականին ուշ է տուն վերադարձիր։
—Լավ մայրիկ,հիմա։
—Ինչ է պատահել
—Մայրս էր,ասում էր,որ բավականին ուշ է զբոսնելու համար և խնդրում է,որ տուն վերադառնամ։
—Լիկա, կթողեք ես Ձեզ տուն  ուղեկցեմ։
—Ինձ համար,շատ հաճելի կլիներ,բայց ես այսօր շատ ժամանակ խլեցի Ձեզանից ինձ հետ անիմաստ զբոսնելու պատճառով,և հիմա ես կարծում,որ մենք պետք է լքենք միմյանց այստեղ։
—Լավ,բայց խնդրում եմ շատ զգույշ եղեք։
—Այո,ցտեսություն։
—Առայժմ
Նրանք բաժանվեցին այգում մի ծառի և նստարանի մոտ։Լիկան գնաց տուն։Սկսեց մտածել այսօրվա մասին։Միացրեց հանգիստ երաժտություն,նստեց բազկաթոռի մեջ և սկսեց նայել պատուհանից։Այդժամ անձրև էր գալիս։Սառը ցուրտ եղանակ էր,անձրևը իր խոշոր կաթիլներով սառնասրտորեն հարվածում  էր ավտոմեքենաների ապակիներին,որոնք չէին զգում քանզի արագ շարժման մեջ չէին։Բոլորը շտապում էին հասնել տուն,որտեղ կնստեին ընտաքիքի հետ բուխարու մոտ ու կըմպեին տաք թեյ։Աշնանային այդ եղանակթ մի քիչ տխրություն էր բերում,բայց մի առ ժամանակ մտերմացնում էր հարազատ մարդկանց։Լիկան ընկավ հիշողութ յուների գիրկը ;Նա մի ամիս առաջ բաժանվել էր իր ընկերոջից,բայց սիրում էր նրան։Արմենը կոտրել էր  Լիկայի սիրտը  ։Եվ նա մտածում էր,որ էլ երբեք չի սիրի ոչ ոքի այնպես ջերմ,քաղցր ու ուժգին սիրով,ինչպես սիրում էր Արմենին։Եվ այդ մասին մտածելով Լիկայի աչքերից վայր գլորվեցին արցունքները,որոնք նա չկարողացավ զսպել;Նա լացում էր քանզի նրա սիրտը կոտրված էր,այն ցավում էր և ամեն անգամ հիշեցնում իր ցավի մասին;Արցունքները մի քիչ թեթևացրին նրա սրտի ցավը և նա  այդ հանգիստ երաժշտության մեղեդու ներքո քնեց։Երազում տեսավ Արմենին,այն օրը,երբ նրանք բաժանվեցին,հետո այդ ամենը կտավ և Լիկայի առաջ կանգնեց,այն հրապուրիչ պատանին,ում նա հանդիպել էր սրճարանում։Հանկարծ նա արթնացավ խորը գիշեր էր,բոլորը քնած էին,նա վերցրեց հեռախոսը և նայեց ժամին։
—Ժամը 3-ն է,դեռ շատ կա լուսաբացին։
Լիկան նորից քնեց և արթնացավ միայն այն ժամանակ ,երբ արևի  մեղմ ճառագայթները,որոնք հազիվ  էին դուրս ցատկում ամպի միջից ,ընկան նրա աչքերին;
-Արևածագ է,ինչ գեղեցիկ է բնությունը այս ժամին:
Նա գնաց խոհանոց:Պատրաստեց մի բաժակ թեյ  և բարձրացավ իր սեն յակ Դարակից հանեց իր շատ սիրելի գիրքը,նստեց բազկաթոռի մեջ և սկսեց կարդալ:Լիկան չզգաց, թե ինչպես անցավ ժամանակը:Այսօր նա նորից որոշել էր զբոսնել;Չգիտես ինչու,բայց նրան գրավում էր այդ ցուրտ և մի առ ժամանակ տխուր եղանակը:Երբ արդեն ժամը 4-ն էր նատ տաք հագնվեց և դուրս  եկավ տանից:Քայլում էր կամաց,բայց մի պահ ինչ-որ բան անցավ մտքով և նա շատ արագ գնաց այն այգին,որտեղ երեկ լքեց այն երիտասարդին:Այո,Լիկան ճիշտ էր զգացել այդ նույն այգում,նույն ծառի և նույն նստարանի մոտ կանգնած էր իիր սևաչյա բարեկամը:Տղան երբ տեսավ Լիկային շատ ուրախացավ և ընդառաջ գնսց նրան:Նրանք կանգ առան իրար դեմ դիմաց:
-Բարև,-ասաց տղան,-ինչպես ես
-Բարև,լավ դու:
-Ինչ ես որոշել անել այսօր:
-Ես...դեռ չգիտեմ,երևի նորից սառչել:
-Ես լավ առաջարկ ունեմ;
-Ինչ առաջարկ
-Դու սիրում ես գրքեր կարդալ
-Այո,շատ
-Արի գնանք գրադարան,մեզ հետ սուրճ  և շոկոլադ տանենք:
-Ինչ լավ միտք է ,արի
Եվ նրանք գնացին ջգրադարան:Երկուսնել վերցրեցին սիրային ինչ-որ մի գիրք:Ականջակալներով միացրեցին հանգիստ մի երաժտություն և սկսեցին կարդալ:Հնարավոր է,որ Ձեզ թվա թե շատ ձանձրալի նստել գրադարանում և գիրք կարդալ,բայց տղան գիտեր թե  ինչ է անում:Նա վերցրել էր  մի քանի սիրո պատմություն և դուրս էր բերում շատ հետաքրքիր մեջբերումներ:Այդ տողերից տղան հապավում կազմեց և տվեց աղջկան:Աղջիկը վերցրեց և կարդաց հապավումը:Հանկարծ նա վեր կացավ և դուրս վազեց գրադարանից:Տղան չհասկացավ,թե ինչ կատարվեց և վազեց աղջկա հետևից:Երբ տղան դուրս եկավ  դռնից տեսավ,աղջիկը ուզում է ճանապարհ անցնի,բայց նկատեց,որ մյուս կողմից մեքենա է գալիս և,եթե հիմա չփրկի աղջկա,ապա այլևս չի տեսնի նրան երբեք:Նա վազեց դեպի աղջկա կողմը և բռնելով աղջկա ձեռքը ետ քաշեց նրան ճանապարհի եզրից:
-Խենթ դու կարող էիր ընկնել ավտոմեքենայի տակ,-բարկացած բղավեց նա,բայց երբ տեսավ Լիկայի վախեցած և արցունքով լի աչքերը ասաց.
-Արի ինձ մոտ գժուկ,-և պինդ գրկեց նրան:
Լիկան,երբ բացեց թուղթը կարդաց.
<Դու ամենաթանկն ես իմ համար:Եղիր միշտ իմ կողքին:Սիրում եմ քեզ>
Նրա սիրտը լցվեց և` ուրախությամբ և ցավով,և այդ ցավը դրդեց նրան փաղչելու մտքին:Լիկան ցանկանում էր       փաղչել սիրուց որպեսզի նորից չզգա այդ ցավը,բայց հասկացավ,որ իրական սիրուց փախչել  չի լինի:Սևաչյա պատանին փրկեց նրան մահից ու նվիրեց ամբողջ սիրտն ու հոգին:Լիկան զգում էր սիրո բույրը,որը պարուրել էր նրա ներսը:Նրանք սկսեցին հանդիպել:Ամեն ինչ շատ լավ էր ընթանում Լիկան երջանիկ էր   իր սիրելի երիտասարդի կողքին:Այդ սերը Լիկային հետ բերեցին կյանքի տաք երանգները և ապրելու մի նոր ցանկություն

Комментариев нет:

Отправить комментарий