Օրերից մի օր նայում էի պատուհանից և տեսա մի անցորդի։Իմ աչքերը հառել էին նրա հայացքին ես զգում էի նրա սրտի բաբախյունը,քանի որ սուզվել էի նրա կանաչ աչքերի մեջ և սիրահարվել նրա կարմիր շուրթերին։Եվ ամեն անգամ ես նայում էի պատուհանից այն հույսով, որ մեկ անգամ ևս կտեսնեմ նրան,բայց ապարդյուն,նա չկար ու չկար,կարծես թե դա մի երազ էր,որում ես քնել էի հավիտյան։Մի քանի օր անց ես զբոսնում էի ընկերուհուս հետ և պատմեցի այն անձնավորության մասին,որը գերել էր սիրտս։Նա քմծիծաղով ասեց, որ դա հրեշտակ էր,ես չհավատացի։Հանակարծ եղանակը մռայլվեց և հորդ անզրև տեղաց։Բոլորը փախան,որպեսզի չթրջվեն այդ թվում նաև ընկերուհիս։Ես մնացի անձրևի տակ և սկսեցի պտտվել։Անձրևը թրջում էր փակ աչքերս և շուրթերս,որոնք այդքան շատ ցանկանում էին համբուրել հրեշտակին,որը գերել էր հոգիս իր հմայքով։Եվ հանկարծ ես բախվեցի մի անձնավորության ու ակամա բացելով աչքերս ես տեսա նրան,նորից սուզվեցի նրա աչքերի մեջ,իսկ նա համբյուրեց իմ շուրթերը,որոնք սպասում էին այդ ակնթարթին։
Հեղինակ՝ Մակունց Մարինե ։
Հեղինակ՝ Մակունց Մարինե ։
Комментариев нет:
Отправить комментарий